Երեւանում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Այսօր ժամը 03.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 44 շենքի 3-րդ հարկում քաղաքացին արգելափակվել է վերելակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ. Ե.-ին (ծնվ. 1991թ.) դուրս են բերել արգելափակումից: