211652_close_icon
views-count3950 դիտում article-date 17:52 30-10-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 27-ից 30-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 30-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 21-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք։ Բացահայտվել է գողության 26, խարդախության 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և խուլիգանության 2-ական, անձի առևանգման, խարդախության, կողոպուտի, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 17, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 33-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր