211652_close_icon
views-count3632 դիտում article-date 12:13 30-10-2017

Հարկադիր ծառայությունը հոկտեմբերի 23-27-ը ստացել է 2246 դիմում և գրություն

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2246 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 460 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 7 բողոքի: 2017 թվականի հոկտեմբերի 23-ից 27-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1719 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր