Հարկադիր կատարման ծառայությունը մարտի 13-17-ը ստացել է 2082 դիմում և գրություն
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 13 ից 17-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2082 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 469 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 19 բողոքի:
2017 թվականի փետրվար ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 2112 քաղաքացի: