Տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցությունը պետք է սերտ ու արդյունավետ լինի․ Ռազմիկ Պետրոսյան
Արագածոտնի մարզի խոշորացված համայնքների նորընտիր համայնքապետերի մասնակցությամբ այսօր մարզպետարանում խորհրդակցություն էր, որը վարեցին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը և գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը։
Ռազմիկ Պետրոսյանը, շնորհավորելով համայնքների ղեկավարներին, կոչ արեց առավել մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել՝ տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում-պետական կառավարում գործակցության ակտիվացման համար։
«Համայնքները պետք է համաչափ զարգանան, և այս համատեքստում մեծ է ձեր դերակատարումը՝ խնդիրների գույքագրումից մինչև համապատասխան առաջարկների ներկայացում։ Ծրագրերը պետք է իրականացվեն ըստ առաջնահերթությունների»,-ընդգծեց մարզպետը։
Փոխմարզպետները զեկուցեցին սուբվենցիոն և այլ ծրագրերով առաջիկայում իրականացվելիք աշխատանքների մասին․ ճանապարհների ասվալտապատումից մինչև արևային կայանների ու մանկապարտեզների հիմնում (hամայնքներում մեկնարկող ծրագրերի մասին առաջիկայում հանդես կգանք առանձին հրապարակումներով)։ Անդրադարձ կատարվեց COVID-19-ի դեմ պատվաստումների ցուցանիշներին, գյուղատնտեսական, հողօգտագործման հետ կապված մի շարք հարցերի։
Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը փաստաթղթավարման գործընթացին վերաբերող գործնական խորհուրդներ հղեց համայնքապետերին։
Նիստն ավարտվեց տարին նոր աշխատաոճով սկսելու, մարզպետարան-ՏԻՄ գործակցությունն ակտիվացնելու երկուստեք պատրաստակամությամբ։