211652_close_icon
views-count1534 դիտում article-date 21:17 26-09-2024

Նկարիչների միությունում տեղի է ունեցել ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի «Երկրաչափական Շարժումներ» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարարությաան քրեական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված Զաքար Զոհրաբյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

«Երկրաչափական շարժումներ» խորագրով անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանի նախաձեռնությամբ և դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի հարազատների օժանդակությամբ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանը, որը հանձնել է անհատական ցուցահանդեսի բացման հավաստագիր և նվերներ՝ դատապարտյալին փոխանցելու համար։ Հյուրերին ողջունել է նաև Հայկ Թովմասյանը և ընթերցել Զաքար Զոհրաբյանի ուղերձը հանդիսատեսին՝ շնորհակալական խոսքերով և անձնական մտորումներով։

Բացման արարողությանը ներկա են եղել դատապարտյալի հարազատներն ու մերձավորները, արվեստի գործիչներ և այլ հյուրեր։

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 265+
265+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր