211652_close_icon
views-count19823 դիտում article-date 21:25 18-08-2017

Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսի բացումը. կցուցադրվեն 9 ֆիլմեր նկարչի մասին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` այսօր՝ օգոստոսի 18-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ստեփան Անդրանիկյանի անհատական ցուցահանդեսի բացումը` նվիրված նկարչի 90-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 28-ը: Ցուցադրությունն արտացոլում է Ստեփան Անդրանիկյանի ստեղծագործությունների բազմակողմ բնույթը: Այստեղ ներկայացված են նկարչի ստեղծագործական գործունեությունը բնութագրող գեղարվեստական աշխատանքներ` գեղանկար, գրաֆիկա, կինոէսքիզներ: Հանրությանը ներկայացվում են նաև Ստեփան Անդրանիկյանի 50-80 անձնական լուսանկարներ: Զուգահեռաբար կցուցադրվեն 9 ֆիլմեր նկարչի մասին: Հասարակությունը մեկ անգամ ևս կբացահայտի արվեստագետի կյանքի և գործունեության դեռևս անհայտ փաստեր, կտեսնի նրա բազմաժանր ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր