211652_close_icon
views-count6002 դիտում article-date 14:09 28-08-2016

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Երուսաղեմը հայ արվեստագետի հայացքով» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը

Օգոստոսի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա արվեստագիտության թեկնածու դոցենտ Արամ Համբարյանի(Երուսաղեմ) «Երուսաղեմը հայ արվեստագետի հայացքով» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի բացումը: Կներկայացվեն նկարչի գեղանկարչական գործեր, որոնք արվել են Երուսաղեմ քաղաքում: Նկարները իրենց մեջ արտացոլում են արևելյան կոլորիտը: Արամ Համբարյանը ներկայումս դասավանդում է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում: Երեկոյի ժամանակ ելույթ կունենան «Զանգակներ» խումբը (գեղ. ղեկավար՝ Շահէ Քեշիշեան) և «Շողեր» եկեղեցական երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Հովհաննես Շահբազյան): Սիրով սպասում ենք բոլորին… [b]«Նարեկացի» արվեստի միություն, Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր