Լիբիայում հայտնաբերել են 2015 թ-ին ԻՊ ահաբեկիչների կողմից սպանված 20-ից ավելի քրիստոնյաների զանգվածային գերեզման
Լիբիայի Սիրթ քաղաքում հայտնաբերվել են 20-ից ավելի քրիստոնյա ղպտիների դիեր, ովքեր 2015 թվականին սպանվել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից, հաղորդում է Ria Novosti-ն՝ «Դուստուր» թեթրին հղումով։
Լիբիայի գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ այս տարվա սեպտմբերին Լիբիայի անվտանգության ուժերը ձերբակալել են հանցագործության ենթադրյալ մասնակիցներին, ովքեր էլ նշել են քրիստոնյաների թաղման վայրը։ Նշված վայրում հայտնաբերվել է 21 դի։
2015 թվականին ԻՊ ահաբեկիչները տարածել էին իրենց պատանդների դաժան սպանության տեսագրությունը։