211652_close_icon

Վրացական ցիտրուսը կարտահանվի նաև Կենտրոնական Ասիայի երկրներ

views-count10952 դիտում article-date 16:03 28-10-2017
Վրաստանի Աջարիայի ինքնավար հանրապետության գյուղատնտեսության նախարարն այս տարի ցիտրուսային մրգերի առատ բերք է ակնկալում: Հայտնում է aliq.ge-ն: Ավթանդիլ Մեսխիձեի խոսքերով, եթե կլիմայական պայմանները չվատթարանան և բերքը չկարկտահարվի, ակնկալվում է 35-40 հազար տոննա արտահանման համար նախատեսված ցիտրուսային մրգեր: Հաշվի առնելով սպասվող բերքի քանակը, հնարավոր է ցիտրուսը նոր շուկաներ արտահանել: «35-ից 40 հազար տոննա ցիտրուս հավաքելու դեպքում հնարավոր կլինի արտահանել այն նաև կենտրոնական Ասիայի եկրներ»,- նշել է Մեսխիձեն:

Նմանատիպ նյութեր