211652_close_icon

Վիդալը կռվել է Մյունխենի գիշերային ակումբներից մեկում

views-count4823 դիտում article-date 16:34 27-10-2017
«Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը հերթական անգամ միջադեպի մասնակից է դարձել ու խախտել հասարակական կարգը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Մյունխենի Crown’s Club գիշերային ակումբում, որտեղ չիլիացի ֆուտբոլիստը իր եղբոր ու ընկերների հետ է եղել: Գիշերվա ժամը երեքին ակումբում ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ մի տղամարդու գլխին շշով հարվածել են ու վնասվածքներ հասցրել: Վիդալը այդ դրվագից հետո է ներքշվել ծեծկռտուքի մեջ: Մյունխենի ոստիկանությունը հաստատել է ծեծկռտուքի փաստը՝ նշելով, որ հետաքննություն է ընթանում: «Բավարիան» հրաժարվել է մեկնաբանություններից:

Նմանատիպ նյութեր