ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակն առաջարկում է ֆինանսական աջակցություն տրամադրել Մեծ հայրենական պատերազմի 276 վետերանի
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է ֆինանսական աջակցություն տրամադրել ՀՀ-ում բնակվող Մեծ հայրենական պատերազմի վետերաններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Էնֆիաջյանն ասաց մարտի 3-ի խորհրդարանի նիստի ընթացքում:
«Այս տարի լրանում է Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակը: Այսօր Հայաստանում բնակվում է Հայրենական պատերազմի 276 վետերան: Գտնում ենք, որ նախատոնական միջոցառումներին ընդառաջ, մեր պետական բյուջեից պետք է միջոցներ հատկացնենք նրանց: Հաշվարկները կան, դրանք փոխանցելու եմ կառավարությանը»,- ասաց Էնֆիաջյանը: