Մեծ Բրիտանիայում փորձարկել են Bloodhound Supersonic գերձայնային ավտոմեքենան. այն 9 վրկ-ում զարգացրել է 322 կմ/ժ արագություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեծ Բրիտանիայի Քորնուոլլ թերակղզու Նյուքուեյ ավանի օդակայանի տարածքում փորձարկել են Bloodhound Supersonic գերձայնային ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Life-ը, կատարվել է 2 վազք, որոնցից մեկի ժամանակ մեքենան 9 վայրկյանում զարգացրել է 322 կմ/ժ արագություն։
Նրանում տեղադրված է Eurofighter Typhoon կործանիչի շարժիչ։ Մեքենայի ինժեներները պատրաստվում են առաջիկա տարիներին ավտոմեքենայի արագությունը հասցնել մինչև ժամում 1600 կմ-ի։
Bloodhound SSC-ն վարել է Մեծ Բրիտանիայի Թագավորական զինված ուժերի էսկադրիլիայի հրամանատար Էնդի Գրինը, ով 1997 թվականին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ավտոմեքենան վարելու ընթացքում նրա արագությունը հասցնելով ժամում 1228 կմ-ի։