Ռեկորդ. Իսպանիայի հետ խաղում Արյեն Ռոբենը զարգացրել է 37 կմ/ժ արագություն
2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Իսպանիա – Հոլանդիա (1:5) խաղի ժամանակ հոլանդացիների կիսապաշտպան Արյեն Ռոբենը ֆուտբոլիստների համար ռեկորդային արագություն զարգացրել: «Բավարիա»-ի կիսապաշտպանը շուրջ 50-60 մետր տարածության վրա զարգացրել է 37 կմ/ժ արագություն: Հավելենք, որ մինչ այդ ՖԻՖԱ-ի ուսումնասիրությունների արդյունքում աշխարհի ամենաարագ խաղացող էր ճանաչվել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը, ով 100 մետր տարածության վրա զարգացրել էր 35,7 կմ/ժ արագություն: