ԱՄՆ-ն ռազմավարական նշանակության Global Hawk անօդաչուներ կմատակարարի Հարավային Կորեային
Միացյալ Նահանգները մտադիր է Հրվ. Կորեային 4 միավոր RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարք մատակարարել։ Այդ մասին հաղորդում է Tas-ը։
Northrop Grumman կորպորացիայի ներկայացուցչի խոսքով՝ հետախուզական նշանակության անօդաչուները էականորեն կավելացնեն տվյալների հավաքագրման հնարավորությունը, որն անհրաժեշտ է Սեուլին Փհենյանին դիմակայելու համար։
Համապատասխան պայմանագիրը երկու երկրների միջև կնքվել է 2014 թվականին։ Առաջին երկու անօդաչուները Հարավային Կորեա կհասցվեն արդեն այս տարվա դեկտեմբերին, մյուս երկուսը՝ 2019 թվականին։
Անօդաչուներից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 223 մլն դոլար՝ հաշվի առնելով գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների ծախսերը։