ՌԴ Դաշնային խորհուրդը՝ Ռուսաստանի հետ Արևմուտքի առճակատման մասին
Ռուսաստանի Դաշնության շուրջ հիստերիան Արևմուտքում արհեստականորեն է ստեղծվում, իսկ Ռուսաստանի հետ առճակատումը ապացուցում է, որ նրանց կատարած աշխատանքն անարդյունավետ է։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ տարածաշրջանային քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Չեռնիշենկոն՝ Նյու Յորքում կայացած ԱՄՆ-Ռուսաստան գործարար խորհրդի ամենամյա հանդիպման շրջանակներում։
Վերջինիս խոսքով՝ ակնհայտ է ռուսական ԶԼՄ-ների, ռուսական տարբեր ինստիտուտների վրա գործադրվող ճնշման փաստը։
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ում, և ամենայն հավանականությամբ, այլ երկրներում շատ ուժերի ուղղակի անհրաժեշտ է Ռուսաստանի հետ առճակատումը. այն թույլ է տալիս ապացուցել, որ իրենք ավելի հեշտորեն կարող են հարձակվել ու ժխտել, քան արդյունավետ աշխատանք ցուցադրել»,-ասել է նա։