Տիգրան Արզաքանցյանի երեխաներից մեկին կառավարությունում աշխատանքի են ընդունել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսել կրկին պատգամավոր դառնալու համար։ Սակայն, ինչպես պարզվեց, նրա «նվիրական» երազանքը հօդս ցնդեց, և նա կանգնեց կոտրած տաշտակի առջև։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները Արզաքանցյանին սփոփել էին` խոստանալով որևէ պաշտոն տալ կառավարության օղակներից մեկում, սակայն այդպես էլ չէին տվել։ Հիմա նախկին պատգամավորը ստիպված է մխիթարվել մի բանով, որ երեխաներից մեկին ՀՀ վարչապետի աշխատակազմում գործ են տվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]