211652_close_icon
views-count25643 դիտում article-date 20:06 22-06-2015

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. 14-ամյա երեխաներից մեկին փրկել են, իսկ մյուսի դին Դեբեդ գետից դուրս բերեց ջրասուզակը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ Սևանի ջրասուզակը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղով անցնող Դեբեդ գետից դուրս բերեց Այրում քաղաքի բնակիչ, 14-ամյա Լևոն Գասպարյանի դին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 14:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիւվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դեբետ գետում 2 երեխա են լողանում, որից մեկին` Այրում քաղաքի բնակիչ, 14-ամյա Արեգ Շահբազյանին տեղի ուժերով դուրս են բերել ջրից, իսկ Լ. Գասպարյանը ջրում կորել էր: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր