«Արսենալի» սեփականատեր Ստեն Կրոնկեն նշել է, թե ինչու է Արսեն Վենգերը մինչև հիմա զբաղեցնում թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Արսենը ուժեղ է, կենտրոնացած է աշխատանքի վրա և, կարծում եմ, ամեն ինչ արդեն ապացուցել է: Մենք միշտ կշռադատումենք որոշումները, բայց պետք է արդարացի լինել և հաշվի առնել բոլոր գործոնները: Կարծում եմ, մենք իրավիճակը ճիշտ ենք գնահատել ու ճիշտ որոշումներ կայացրել:
Վենգերին հեռացնելը հեշտ է: Ավելի բարդ է կրկնել հաջողություն՝ պահպանելով մրցունակությունը: Նման իրավիճակներին պետք է մոտենալ սառնասիրտ, հանգիստ և մտածել երկարաժամկետ, այլ ոչ թե՝ կարճաժամկետ կտրվածքով: Ինչ որ բան անելը երբեմն շատ ավելի հեշտ է, իսկ ահա չանելը էլ ավելի բարդ է», ասել է Կրոնկեն: