Ֆլորենտինո Պերես. «Ռեալում» Նեյմարին ավելի հեշտ կլիներ նվաճել «Ոսկե գնդակը»
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կկարողանար աշխարհի լավագույն խաղացող ճանաչվել, եթե տեղափոխվեր մադրիդյան ակումբ:
««Ռեալում» «Ոսկե գնդակ» նվաճելը ավելի հեշտ է: Դա ակումբ է, որը ունակ է խաղացողներին տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է:
Բոլորը գիտեն, որ ժամանակին ես արդեն փորձել եմ ձեռք բերել Նեյմարին», ասել է Պերեսը: