211652_close_icon
views-count3535 դիտում article-date 17:24 26-10-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 25-ից 26-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 և զենք-զինամթերքի առգրավման 3 դեպք։ Բացահայտվել է գողության 14, խարդախության 3, յուրացման և ապօրինի ծառահատման 2-ական, անձի առևանգման, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր