Զարգանում է տարածաշրջանային համագործակցությունը. ԱԻՆ
Այս օրերին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում էր գտնվում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պատվիրակությունը:
Այցի շրջանակում ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ.Ղազարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների արտակարգ իրավիճակների կառավարման համար պատասխանատու կառույցների համագործակցության հետ կապված տարբեր հարցեր:
Հանդիպման արդյունքում, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևյալ հարցերի շուրջ՝
- միջազգային օգնության տրամադրման դեպքում Հայաստանի և Վրաստանի տարածքում արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ժամանակ տեղեկատվության փոխանակում
- նախարարությունների ղեկավար կազմի և ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև ուղիղ կապի հաստատում
- սահմանամերձ հենակետերի միջև փոխգործակցության խթանում
- Վրաստանում ԻՆՍԱՐԱԳ-ի չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական ջոկատի ստեղծման աջակցություն
- համագործակցություն միջազգային մարդասիրական կազմակերպությունների շրջանակում
- համատեղ ուսումնավարժությունների անցկացում և հրշեջ-փրկարարական անձնակազմի վերապատրաստում
- երրորդ երկրին հրշեջ-փրկարարական ուժերի համատեղ օգնության տրամադրում: