211652_close_icon
views-count2579 դիտում article-date 12:18 02-10-2018

ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը տարեցտարի զարգանում է. Վալերիյ Օսիպյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը տարեցտարի զարգանում է՝ ընդգրկելով բազմաթիվ ուղղություններ: Սերտ համագործակցություն կա, մասնավորապես, ընտանեկան բռնության, ապօրինի թմրամիջոցների շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում: ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ոստիկանության հարյուրավոր ծառայողներ մասնակցում են տարբեր թեմաներով դասընթացների, վերապատրաստումների ու փորձի փոխանակման: Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ ավարտում է իր առաքելությունը: Հիմնականում դրական գնահատելով վերջին տարիների համագործակցությունը՝ նա խոսեց նաև ոստիկանության վերջին ամիսների աշխատանքի մասին: «Ողջունում եմ ոստիկանական ուժերն արդիականացնելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու Ձեր հանձնառությունը: ԱՄՆ կառավարությունը՝ ի դեմս ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, պատրաստ է Ձեզ հետ քննության առնել այն ուղիները, որոնցով կարող ենք օգտակար լինել այդ կարևոր ձեռնարկին»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը: Կողմերը քննարկեցին նաև համագործակցության հետագա ուղիներն ու այն ընդլայնելու հնարավորությունները: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար և հաջողություն մաղթեց Ռիչարդ Միլսին հետագա աշխատանքում: Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր