211652_close_icon
views-count6711 դիտում article-date 20:54 25-10-2017

Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակներ շնորհելու գործընթացը. «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակներ շնորհելու գործընթացը, որի մասին տեղեկատվությունը տեղադրված է հիմնադրամի www.himnadram.org կայքէջում: Համաձայն մրցույթի պայմանների, դիմողը կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ: Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2015-2017 թթ. ընթացքում: Ներկայացվող գիտական աշխատանքը պետք է ունենա թեմատիկ ընդհանրություն: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ: ՀՀ Նախագահի մրցանակի հայտերը կընդունվեն 2017 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ երիտասարդական մրցանակների հայտերը` 2018 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ: Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու և մրցույթի պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն կամ այցելել հիմնադրամի կայքէջ՝ www.himnadram.org:

Նմանատիպ նյութեր