211652_close_icon
views-count1025 դիտում article-date 17:36 23-11-2018

Նախագահական նստավայրում Հանրապետության նախագահի մրցանակներ հանձնվեցին «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի 3 թիմերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի: Ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը և խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ: Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին: Առաջին մրցանակին և 5 մլն դրամ պարգևին արժանացել է «Սուպեր Էնոթեյթ Էյ Այ» (SuperAnnotate AI) նախագիծը: Երկրորդ և երրորդ տեղերին համապատասխանաբար արժանացած «ՅՈԼՈ» (YOLO) և Սենս թու բիթ (Sense2beat) նախագծերին խրախուսական մրցանակներ են շնորհվել: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է «Սևան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպիչներին և մրցանակակիրներին՝ հույս հայտնելով, որ նրանք կշարունակեն իրենց գործունեությունը և կներկայանան նաև միջազգային ասպարեզում: «Ժամանակն է, որ ստարտափն անեք նաև Սիլիկոնյան հովիտում: Իհարկե, 120 թիմի մասնակցությունը մեծ թիվ է, բայց ես հույս ունեմ, որ մոտակա մի քանի տարիներին 1200 թիմ կմասնակցի: Իսկապես, հոյակապ գաղափար և ծրագիր է: Շատ երիտասարդներ իրենց կյանքի առաջին քայլերն են կատարում, և ձեր օգնությամբ ու Աստծո կամքով մեծ հաջողության կհասնեն»,-նշել է նախագահ Սարգսյանը: «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ոգևորիչ է համարել Հանրապետության նախագահի աջակցությունը: «Հենց միայն փաստը, որ Դուք եղաք մեզ մոտ և դասախոսություն ունեցաք , ինքնին շատ մեծ թռիչք էր մեզ համար: Իսկ այսօրվա մրցանակներն ու դրանցում ամփոփված գաղափարն իսկապես պարտավորեցնող են: Պատրաստ ենք անել ավելին, որպեսզի Հայաստանը կարևոր տեղ գրավի նորարարության քարտեզի վրա», -նշել է նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր