Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 22:00-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը:
Մարաթոնին կարելի է հետևել Հանրային, Արմենիա, Երկիր մեդիա, Շանթ հեռուստանընկերություններով;
Հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը:
Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:
«Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը:
20:00-ից սկսած Հիմնադրամը հրավիրում է միասին հետևելու «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող մարաթոնին:
Ցանկացողները կարող են նաև տեղում նվիրատվություն անել:
[b]«Հայաստան» համահայկական հիմնադրամ [/b]