211652_close_icon

Կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ դրամական մրցանակներ շնորհելու նպատակով

views-count2280 դիտում article-date 16:47 22-12-2016
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում որոշվել է, որ 2016թ. օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Մեկ այլ որոշմամբ՝ առաջարկվել է փոխհատուցել «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50% հաշմանդամ ունեցող, ընկերությունների 2014 և 2015թթ. 4-րդ եռամսյակների և 2016թ. ինն ամիսների ընթացքում վճարված ԱԱՀ-ն ամբողջությամբ: Որոշումը կնպաստի Միավորման անդամ հանդիսացող ընկերությունների տնտեսական գործունեությանը, նրանցում աշխատող հաշմանդամների սոցիալական խնդիրները լուծելուն` պետբյուջեից ֆինանսական փոխհատուցումներ տրամադրելու միջոցով:

Նմանատիպ նյութեր