211652_close_icon
views-count3849 դիտում article-date 12:57 25-10-2017

Հոկտեմբերի 16-20-ը Երևանում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 527 վնասված լուսատու

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 16-20-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 527 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոց և 1 բակային տարածքի ֆուտբոլի դաշտ: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:

Նմանատիպ նյութեր