Հունիսի 12-16-ը Երևանում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 778 վնասված լուսատու
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 778 վնասված լուսատու:
Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են:
Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց, փողոցի հատված և 7 բակային տարածք:
Ընթացքի մեջ են 9 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: