211652_close_icon
views-count3422 դիտում article-date 15:29 15-03-2017

Մարտի 6-10-ը Երևանում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 257 վնասված լուսատու

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մարտի 6-10-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 257 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 13 փողոց և նրբանցք, 9 բակային տարածք: Ընթացքի մեջ են Շահումյան 16-րդ փողոցի, Սիլիկյան թաղամասի` նորվեգական քոթեջների շրջակայքի, Չուխաջյան փողոցից Միրաքյան նրբանցք տանող ճանապարհի, Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 1-ին և 1/21 շենքերի բակերի, Նիզամի փողոցից Մայիսի 9-ի փողոց տանող ճանապարհահատվածի, Մայիսի 9-ի փողոցի 11 և 11 «Ա» բակերի, Ներքին Չարբախ 5-րդ և 6-րդ փողոցների, Նոր Արեշ 28-րդ փողոցի մի հատվածի արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր