Հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կապիտան, «Վրացական երազանք» իշխող կուսակցության թեկնածու, էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն հաղթանակ է տարել Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում: Այս մասին ասվում է Վրաստանի ԿԸՀ հայտարարության մեջ:
Թբիլիսիի բոլոր 737 ընտրատեղեմասերի ձայների հաշվարկով՝ Կալաձեն հավաքել է ձայների 51.06%-ը: Նրա օգտին քվեարկել է ավելի քան 203 հազար մարդ:
Կախա Կալաձեն վրացի քաղաքական գործիչ է, նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել Կիևի «Դինամո»-ում, «Միլան»-ում և «Ջենոա»-ում: Նա Վրաստանի լավագույն ֆուտբոլիստներից է:
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում պայքարի էր դուրս եկել 13 թեկնածու: