Կասիլյասը պատժվել է բջջային հեռախոս օգտագործելու համար
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը դուրս է բերվել թիմի հիմնական կազմից:
Մարզչական շտաբը նման որոշում է կայացրել, քանի որ 36-ամյա դարպասապահը թիմի մարզմանը օգտվել է բջջային հեռախոսից, ինչը արգելված է եղել:
Բացի այդ, մարզիչները դժգոհ են մարզումների հանդեպ իսպանացու վերաբերմունքից:
Նշենք, որ Կասիլյասը պահեստայինների նստարանին մնաց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում՝ «Լեյպցիգի» հետ խաղին: Նրան փոխարեն խաղադաշտ մտավ Ժոզե Սոն:
Կասիլյասը խաղադաշտ չի մտնի նաև այսօր Պորտուգալիայի առաջնության 9-րդ տուրում կայանալիք հանդիպմանը՝ ընդդեմ «Պասուշ դե Ֆերեյրայի»:


