«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի համար բերված հանձնուքի մեջ հայտնաբերվել է բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մարտկոց
Հուլիսի 24-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Բ. Ս.-ի անվամբ քաղաքացուհի Լ. Հ.-ի կողմից բերված հանձնուքը:
Զննության արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս, իսկ թթվի միջից՝ բջջային հեռախոսի մարտկոց:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից։