33250 դիտում
21:54 20-10-2017
Արտակարգ դեպք Եղվարդ քաղաքում. ինքնաշեն վառարանի գազի արտահոսքից առաջացել է հրդեհ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:: Ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 7-րդ շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Հրդեհը առաջացել է ինքնաշեն վառարանից առաջացած գազի արտահոսքի պատճառով:
Տեղում են նաև Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1250 դիտում
17:49 02-02-2015
Թունավորում՝ վառարանի ծխի արտահոսքից
27214 դիտում
12:03 07-12-2018
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. ինքնաշեն վառարանի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է. կա վիրավոր