211652_close_icon
views-count2709 դիտում article-date 16:51 20-10-2017

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են

Հոկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 145 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 122-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 23 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 65 հեռախոսազանգ, որոնցից 60-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Նմանատիպ նյութեր