211652_close_icon
views-count870 դիտում article-date 10:39 16-11-2015

Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին Բուդապեշտում «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլին

Նոյեմբերի 10-15-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց <<Էդուարդո Ֆրեյ>> հիմնադրամի հետ համատեղ <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի(RSI) կազմակերպած <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>> ծրագրի 2-րդ փուլը, որին, ինչպես և սեպտեմբերին անցկացված առաջին փուլին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գրիշա Ամիրխանյանը: Հիշեցնենք, որ <<Երիտասարդ առաջնորդներ 2015-2016>>-ը դասընթացների շարք է, որը նախատեսում է ևս 1 փուլ հունվար ամսին: Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների մասին, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին: Ծրագրի 2-րդ փուլը մեկնարկեց <<Ռոբերտ Շուման>> ինստիտուտի(RSI) գործադիր տնօրեն Գաբոռ Բերզելիի և RSI ծրագրերի և սույն դասընթացների ղեկավար Վիոլետտա Հորվաթի ողջույնի խոսքով: Պաշտոնական բացմանը հաջորդեց երիտասարդներին Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵԺԿ) միջազգային գործունեության և միջազգային կապերի մարտահրավերների ներկայացումը` ԵԺԿ միջազգային քարտուղար Պատրիկ Վոլլերի կողմից: Ծրագրային հաջորդ օրերի ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են` <<Միգրացիան Եվրոպայում>>, <<Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վրա>>, <<Էներգետիկան` որպես անվտանգության գործոն>>, <<ՆԱՏՕ-ի և ԵՄ հարաբերությունները>>, <<ԵՄ ուսումնասիրումը Հարավարևելյան Եվրոպայի հեռանկարների տեսանկյունից>>, <<ԵՄ անդամակցության ազդեցությունը հունգարական խորհրդարանի աշխատանքի վրա>> : Դասընթացներն ուղեկցվեցին ազգային ինքնիշխանության պաշտպանության, ճգնաժամային կառավարման և միջազգային կապերի կառավարման հարցերի վերաբերյալ գործնական աշխատանքների կատարմամբ: Ծրագրի 2-րդ փուլն ավարտվեց դասընթացների գնահատմամբ և մտագրոհի միջոցով 3-րդ փուլին նախապատրաստմամբ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր