211652_close_icon
views-count2415 դիտում article-date 13:56 24-01-2016

Բուդապեշտում ամփոփվեց «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագիրը ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ

Հունվարի 19-23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի(RSI) կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի եզրափակիչ փուլը, որին, ինչպես և 2015 թ.-ի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին անցկացված նախորդ փուլերին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գրիշա Ամիրխանյանը: Հիշեցնենք, որ «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016»-ը դասընթացների շարք է, որը բաղկացած է 3 փուլից: Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների մասին, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին: Ծրագրի 3-րդ փուլը մեկնարկեց «Ռոբերտ Շուման» ինստիտուտի(RSI) գործադիր տնօրեն Գաբոռ Բերզելիի և RSI ծրագրերի և սույն դասընթացների ղեկավար Վիոլետտա Հորվաթի հետ հանդիպումով: Մեկնարկին հաջորդեցին քննարկումներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերի, ֆինանսական ճգնաժամերի, գլոբալիզացիայի և դրա ազդեցության, տարածաշրջանային և լոկալ տնտեսական քաղաքականությունների, մրցակցության հիմնախնդիրների, կրթության, առողջապահական համակարգի և զբաղվածության խնդիրների վերաբերյալ: Քննարկումներն ուղեկցվեցին նաև բարձրագույն կրթության հետ կապված բարեփոխումներին և առողջապահական համակարգերին վերաբերող գործնական աշխատանքներով: Ծրագիրն ավարտվեց 3 փուլերի ամփոփմամբ ու գնահատմամբ և մասնակից երիտասարդներին վկայագրերի հանձնմամբ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]

Նմանատիպ նյութեր