78746 դիտում
18:56 18-10-2017
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. գետնին տապալված ու «դարն ապրած» բարձրավոլտ էլեկտրասյունը հոսանքահարել ու սատկացրել է 3 կովի. գյուղացիները հուսով են, որ ՀԷՑ-ը կփոխհատուցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արուճ գյուղի հարակից դաշտում կովերին արածացնող հովիվը նկատել է, որ 3 կով ընկած են 10 հազար Վոլտ հոսանքի լարերի տակ, որոնք համարյա հասել էին գետնին, քանի որ «դարն ապրած» փայտե էլեկտրասյունը քամու պատճառով կոտրվել էր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 կովերը սատկել են՝ որոնցից երկուսը գտնվում էին հղի վիճակում: Գյուղացիները կրել են մոտ 1 մլն դրամի վնաս:
Կովերը պատկանում էին Արուճ գյուղի բնակիչներ՝ Գոռ Հայրապետյանին, Հակոբ Մկրտչյանին և Հրաչ Խաչատրյանին, որը նրանց տան միակ ապրուստի միջոցն էր:
Ահազանգել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, որտեղից ժամանած աշխատակիցները հոսանքազրկել են հաղորդալարերը, իսկ գյուղացիները կովերին հարկադրաբար մորթել են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մտահոգ գյուղացիները ասում էին.
-Ինչո՞ւ ՀԷՑ-ը, իմանալով հանդերձ, որ նման ուժգին քամիներ են եղել ու իրենք ունեն, մեղմ ասած, նման անմխիթար էլեկտրասյուն, չի եկել և շրջել պարզելու համար՝ արդյոք էլեկտրասյուն է տապալվել, որ այսօր մեր տան միակ ապրելու միջոց անասունները չսատկեին:
Լավ է, հովիվը շատ մոտիկ չի եկել այդ պահին, հակառակ դեպքում՝ չէր բացառվում, որ նրան էլ հոսանքը կխփեր: Այդ դեպքում հաստատ ՀԷՑ-ը էժան չէր պրծնի: Սա մեր գյուղին հասցված միակ վնասը չէ այս քամու և էլեկտրաէներգիայի հետևանքով:
Գյուղոում բավականին մեծ թվով տեխնիկաներ են վառվել: Մենք հույս ունենք, որ Էլեկտրոցանցի բարձրաստիճան պաշտոնյաները կփոխհատուցեն մեր կրած վնասը, որ կարողանանք նորից կովեր գնել և մի կերպ ապրել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37179 դիտում
18:12 17-08-2016
Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. «դարն ապրած» հաստաբուն ծառը ընկել է մեքենաների վրա . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ