211652_close_icon
views-count21062 դիտում article-date 18:52 15-10-2021

Երևանում՝ Բուռնազյան փողոցում, դարն ապրած փայտե էլեկտրասյունը ամեն պահի հնարավոր է տապալվի մարդկանց գլխին. «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը գուցե սպասում է «մարդիկ տուժեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն  2 օր է, Երևան քաղաքի Սարալանջից  դեպի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցի սկզբնամասը ճանապարհը  փակվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ, Շամշյանը, պատճառը, ըստ Բուռնազյան փողոցի բնակիչների,  «Հայաստանի էլեկտրացանցեր»   ընկերության քար անտարբերությունն է:

 Ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Տարիներ շարունակ այս հատվածում  ԽՍՀՄ տարիներին տեղադրված փայտե էլեկտրասյունը ամեն պահի հնարավոր է տապալվի: Այս պահին էլ էլեկտրասյունը, կարելի է ասել, տապալված է, պարզապես էլեկտրալարերն են պահում:

Բազմիցս դիմել ենք «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանն ու Էրեբունի թաղապետարան, սակայն ցուցաբերել են քար անտարբերություն:

2 օր առաջ ստիպված դիմեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից մարդիկ օպերատիվորեն արձագանքեցին մեր ահազանգերին, բայց դե հո սա փրկարարների անելիքը չէ, պետք է «Հայաստանի էլեկտրացանցերը» միջոցներ ձեռնարկեն՝ դարն ապրած էլեկտրասյունը նորով փոխարինելու համար:

 Բայց ոնց գցում բռնում ենք, նրանց չի հուզում այդ խնդիրը: Երևի սպասում են սյունը տապալվի մեկի գլխին, որ նոր տեղներից շարժվեն:

ԱԻՆ-ի ներկայացուցիչները եկել են, սահմանազատել են տարածքը, բայց դե իրենք հո ստոլբա փոխող չեն:  100-ի ավելի  տներ  էդ էլեկտրասյան հույսին են: Պատկերացնում ենք, եթե տապալվի, ինչ կլինի:

Այսօր Էրեբունու թաղապետարանից եկան, նկարեցին ու գնացին:Ամոթ չունենային, կարող ա մի հատ էլ սելֆի անեին ու այդքանով համարեին իրնեց գործն ավարտված:

Ում դիմենք, չգիտենք: Վճարումներն էլ կանոնավոր կատարում ենք: Գոնե մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեն ու էդ անտեր խնդիրը լուծեն, իսկ դա դժվար չի: Մի քանի ժամվա սրտացավ աշխատանք ու հարցը կլուծվի»:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր