Անկարան մերժել է Վաշինգտոնի մի շարք առաջարկներ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մերժել է նրանց առաջարկները, հաղորդել է CNN Turk-ը։
Հանդիպումը կայացել էր թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարգավորելու նպատակով։
Ամերիկյան կողմի առաջարկներից մեկը եղել է այն, որ թուրքական կողմը պետք է ապացույց ներկայացներ, որ Ստամբուլում ձերբակալված ամերիկյան գլխավոր հյուպատոսության աշխատակիցը կապեր է ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ, որին Անկարան համարում է ահաբեկչական գործունությամբ զբաղվող կազմակերպություն։։
Մեկ այլ պայման է եղել՝ ԱՄՆ-ին ներկայացնել հետաքննության գործընթացի բազմակողմ տեղեկատվություն, ինչը մերժվել է թուրքերի կողմից։
Նշենք, որ երկօրյա այցով Անկարա է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականի օգնական Ջոնաթան Քոենի գլխվորած պատվիրակությունը։ Երկու երկրների միջև առկա ճգնաժամը կարգավորելու համար առաջարկվել է ստեղծել հանձնաժողով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներից։