Ալեքսանդր Ուսիկը այցելել է «Ման Սիթիի» հանդերձարան՝ «ՄՅՈւ»-ի նկատմամբ հաղթանակից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաձին ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը այցելել է «Մանչեսթեր Սիթիի» հանդերձարան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1):
Ուկրաինացի բռնցքամարտիկը լուսանկարվել և զրուցել է թիմի ֆուտբոլիստների և մարզիչների հետ:
Ավելի վաղ, Բելի հետ գոտեմարտից առաջ Ուսիկը կշռվել էր «Սիթիի» շարֆով: