Լա Լիգան ՈւԵՖԱ-ին խնդրել է հետաքննություն սկսել «Ման. Սիթիի» և ՊՍԺ-ի հանդեպ
Իսպանական Լա Լիգան դժգոհ է տրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի գործունեությունից:
Պրիմերան ՈւԵՖԱ-ին խնդրել է ուշադրություն դարձնել այս երկու թիմերի ֆինանսական համապատասխանությանը ֆեյր-փլեյի կանոններին:
«Այդ ակումբները պետական օգնություն են ստանում և այլասերում եվրոպական ֆուտբոլը: Նրանք անդառնալի վնաս են հասցնում ֆուտբոլային բիզնեսին», նշված է Լա Լիգայի դիմումի մեջ, որը ստորագրել է կազմակերպության նախագահ Խավյեր Տեբասը:
Տեբասը նաև ուշադրություն է դարձրել ՊՍԺ-ի վարկային գործունեությանը: Նամակը Լա Լիգան ուղարկել է օգոստոսի 22-ին: