Խոսեպ Գվարդիոլա. Եթե «Ման Սիթիի» խաղացողները շատ ինքնավստահ լինեն, ես նրանց կսպանեմ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել, որ ի թիմի խաղացողները հետագա հանդիպումներում չեն թուլացնի զգոնությունը և չափից դուրս ինքնավստահ չեն լինի:
«Նման բան տեղի չի ունենա, քանի որ ես եմ նրանց մարզիչը: Իսկ եթե նրանք հանկարծ չափից դուրս ինքնավստահ լինեն, ես նրանց կսպանեմ: Իմ թիմերում նման բան չի լինում:
«Մանչեսթեր Սիթին» կարող է վատ հանդիպում անցկացնել, և մեզ կարող են հաղթել, սակայն ես պետք է ֆուտբոլիստների մոտ խաղալու ցանկություն տեսնեմ», ասել է Գվարդիոլան:
«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ում 12 տուրից հետո առաջատարն է, 8 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին»: