Նախկին քաղհալածյալը առաջարկում է այլընտրանքային վարչապետ ընտրել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղհալածյալ Գրիշա Վիրաբյանը սկսել է նոր քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակը այլընտրանքային վարչապետի թեկնածուի առաջադրումն է:
Վիրաբյանը հանդիպում է խորհրդարանական և հիմնականում արտախորհրդարանական տարբեր կուսակցությունների հետ և նրանց առաջարկում միասնական ուժերով նախաձեռնել այլընտրանքային վարչապետի ընտրության անցկացում:
Վիրաբյանի նպատակն է, որ մինչև 2018թ. ապրիլի 9-ը հնարավոր լինի Հայաստանում անցկացնել վարչապետի թեկնածուի նախընտրություն-փրայմերիզ, երբ յուրաքանչյուր կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն կկարողանա առաջադրել իր թեկնածուին, հետո տեղի կունենա հասարակական հարցում, և այդ հարցման արդյունքում առավել շատ ձայներ ստացած թեկնածուն 2018թ. ապրիլի 9-ին կներկայանա որպես այլընտրանքային թեկնածու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]