Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմն արդեն 1 մլն 432.000 դրամ ծախսել է ամանորյա տոնական ձևավորման համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մոտ երկուսուկես ամիս կա Ամանորին, բայց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմը թաղապետարանի շենքը զարդարելու համար գնումներ է արել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թաղապետարանը 1 մլն 432 հազար դրամ ծախսել է շենքի ամանորյա տոնական ձևավորման համար: Այս նպատակով Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 27-ին պայմանագիր է կնքել «Պրեստիժ Լենդ» ընկերության հետ: Ի դեպ, թաղապետարանը պահանջել է, որ տոնի շրջանակներում վարչական շենքի ճակատային մասը զարդարվի լուսարձակող ձյունիկներով և գունավոր լուսաշղթաներով: Իսկ առաջին հարկում նախատեսել են տեղադրել 2 մետրանոց եղևնի: Նաև տոնական խաղալիք ձմեռ պապ, եղևնի տեղադրվելու են նաև վարչական շրջանի մի քանի փողոցներում:
Փաստորեն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանը թաղապետի իր աշխատանքը սկսել է ամանորյա տոնական ձևավորումով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]