Այսօր Չեմպիոնների լիգայում մեծ օր է. երկու սուպերհանդիպում է սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի երրորդ տուրի առաջին 8 հանդիպումները:
Խաղային այս օրը սպասվում է 2 սուպերհանդիպումը: Գործող չեմպիոնը՝ Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»: Բավականին ուժեղ այս խմբում երկու թիմերն էլ մեկնարկային երկու խաղերում էլ հաղթանակ են տարել և 6 միավորով խմբի առաջատարներն են: «Տոտենհեմը» թե Չեմպիոնների լիգայում, թե՝ ԱՊԼ-ում վերջին շրջանում միայն հաղթանակներ է տանում, իսկ նրա առաջատար Հարի Քեյնը գերազանց մարզավիճակում է գտնվում՝ գրեթե առանց գոլի չհեռանալով խաղադաշտից:
«Ռեալն» առայժմ Իսպանիայի առաջնությունում չի կարողանում գտնել իր խաղը. հաղթանակները բավական դժվար են տրվում, իսկ ահա ՉԼ-ում երկու վստահ հաղթանակ, որոնցից մեկը՝ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: Զինեդին Զիդանը ճիշտ էր նկատել, որ սա լինելու է եզրափակչի կարգավիճակ ունեցող հակամարտություն:
Սակայն օրվա մյուս սպասվող հանդիպումը ավելի «սուպեր» է: Ամբողջ աշխարհն է սպասում «Մանչեսթեր Սիթի»-«Նապոլի» հանդիպմանը: Երկու թիմերն էլ ֆանտաստիկ ֆուտբոլ են ցուցադրում, շատերի կարծիքով՝ ներկայումս Եվրոպայում լավագույն ֆուտբոլը: Հարձակողական, կոմբինացիոն, էսթետիկ հաճույք պատճառող. ֆուտբոլ, որն անտարբեր չի կարող թողնել ոչ մի երկրպագուի: Այս թիմերի արդյունքները իրենց ազգային առաջնություններում ապշեցնում են. «Մանչեսթեր Սիթին» 8 խաղից հետո 22 միավորով ԱՊԼ-ի առաջատարն է՝ գնդակների 29-4 զարմանալի հարաբերակցությամբ:
Իսկ ահա «Նապոլին» ընդհանրապես մեկնարկային 8 խաղերում միայն հաղթանակներ է տարել՝ 24 միավոր և գնդակների 26-5 ոչ պակաս տպավորիչ հարաբերակցությամբ, և նույնպես՝ առաջատար: Սրանից ավելի հնչեղ անոնս հնարավոր չէ: Այնպես որ, մեզ արտակարգ հանդիպում է սպասվում:
[b]Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3րդ տուր
[/b]
[b]E խումբ
[/b]«Սպարտակ» (Ռուսաստան) - «Սևիլիա» (Իսպանիա)
«Մարիբոր» (Սլովենիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
[b]F խումբ
[/b]«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)
«Ֆեյենորդ» (Հոլանդիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)
[b]G խումբ
[/b]«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)
[b]H խումբ
[/b]«Ռեալ» (Իսպանիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)
ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Բորուսիա» (Գերմանիա)
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին:



