Կամո Հովհաննիսյանի հաղթական գոլը Բելառուսի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բելառուսի առաջնության 25-րդ տուրում Ժոդինոյի «Տորպեդո-Բելազը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթել է «Գոմելին»:
Հաղթական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը:
25 տուրից հետո «Տորպեդո-Բելազը» 44 միավորով ընթանում է 4-րդ տեղում:



