Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրման համար մնում են անհաղթհահարելի խոչընդոտներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ թեև նախօրեին Հայաստանն ու ԵՄ խորհուրդը հրապարակել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը, այնուամենայնիվ նոյեմբերի 24- ին Բրյուսելում կայանայիք Արևելյան գործընկերության V գագաթնաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրման համար մնում են անհաղթահարելի խոչընդոտներ:
Մեզ հայտնի է դարձել, որ ԵՄ առնվազն երեք անդամ Ադրբեջանի ջանքերով չի թարգմանել համաձայնագրի տեքստը, ուստի այն պատրաստ չէ վավերացման: Այս պահին Երևանն ու Բրյուսելը բանակցում են խնդիրը հարթելու ուղղությամբ, բայց Բաքուն ամեն ինչ անում է, որ գագաթնաժողովին Երևանը ոչ մի առավելություն չստանա և ստորագրման հանդիսավոր արարողությունը չկայանա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]