Մեսիի կինը հայտնել է, որ սպասում է 3-րդ երեխային
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն հաստատել է, որ հղի է:
29-ամյա Անտոնելան ինստագրամի իր էջում տեղադրել է ամուսնու և երկու զավակների հետ լուսանկարը, մակագրելով՝ «Հինգ հոգանոց ընտանիք»:
30-ամյա Մեսին երրորդ անգամ հայր կդառնա: Ամուսիններն արդեն երկու տղա ունեն. 2 տարեկան Մատեոն և 4 տարեկան Տյագոն:



