1869 դիտում
09:30 14-03-2014
Ինքը իր ձեռքով իր երեխային բռնել է չթողնեով, որ ընկնի զուգարանի մեջ, ինքն է իր երեխային փրկել․ Իրավունք
«Իրավունք» թերթը զրուցել է Ջրաշենի գյուղապետ Վահե Ուռուսյանի և տիկնոջ եղբոր կնոջ հետ տանը ծննդաբերած ու նործնին սպանելու փորձ արած կնոջ մասին. «Այդ կինը մեր գյուղի բնակիչ չէ, բայց այդ քայլը, այդ խուլիգանությունը մեր գյուղում է արել։ Ծննդաբերող կինը վերջին ամիսներին եկել էր եղբոր՝ մեր գյուղի բնակիչ Նվերի տանը բնակվելու։ Եղբայրը՝ Նվերը, որդեգրված է, նրա քրոջը՝ ծննդաբերող կնոջը, մեր գյուղում նախկինում ոչ ոք չէր տեսել։ Վերջին երկու ամիսն է երևացել գյուղում, եկել է եղբոր տուն, ում նոր է գտել ու իմացել, որ քույր ու եղբայր են, չգիտեմ էլ, իսկական քույրն է, թե՝ չէ։ Նվերենց տանն է վերջին երկու ամիսներին մնացել ու զուգարանում ծննդաբերել։ Ըստ երևույթին, ուզեցել է սպանել, ապօրինի երեխա էր, այդ կինն ամուսնացած չէր։ Էդ աղջիկը դատված էլ է եղել ինչ-որ բանի համար, բայց կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչի։
Վերոնշյալի հետ կապված զրուցեցինք նաև Նվերի կնոջ` Արմինեի հետ.
- Ոչ մի էդպիսի արտառոց բան չի եղել, ուղղակի ժամանակից շուտ ծնունդ է եղել, նորմալ ազատվել է։ Հակառակը, ինքը իր ձեռքով իր երեխային բռնել է ու չի թողել, որ ընկնի զուգարանի մեջ, ինքն է իր երեխային փրկել, մինչև շտապօգնության հասնելը։
- Ասում են, որ ինքը ժամանակին դատված է եղել, դա ճի՞շտ է։
- Դա չեմ կարող ասել, ու ընդհանրապես իր անցյալը թող ոչ ոքի չհետաքրքրի, թե ինքը ինչ անցյալ է ունեցել։ Ներկա պահին սպանության մտադրություն չի ունեցել, ամեն ինչ նորմալ է։ Մարդ, եթե անցյալում ինչ-որ փորձության միջով անցնում է, աշխատում է դա մոռանալ ու նոր կյանք սկսել։ Ընդհանրապես, ինքը մտադրություն չի ունեցել՝ երեխուն թողնելու կամ էլ սպանելու, հիմա էլ ամեն ինչ նորմալ է։ Ինքն էլ, երեխան էլ առողջ են ու հիմա էլ մեր տանն են, որոշ ժամանակ դեռ մեզ մոտ կապրեն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2221 դիտում
19:05 11-06-2023
Սեյրան Օհանյանին ինքը ուղարկել է Շուշի, որ զոհվի կամ գերի ընկնի
7261 դիտում
22:14 20-12-2022
Մի ձեռքով՝ նկարիչ, մյուս ձեռքով՝ քանդակագործ. Ռաֆայել Ջավախյան
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»